տուն Լուրեր Քվենտին Տարանտինոն ամուսնանում է

Քվենտին Տարանտինոն ամուսնանում է

146
0

tarantino_pik2_c

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշանադրվել է իսրայելցի երգչուհի 33-ամյա Դանիելա Փիքի հետ. հաղորդում է The Daily Mail-ը:

54-ամյա օսկարակիր ռեժիսորն առաջին անգամ է ամուսնանալու. տեղեկությունը հաստատել են նաև իսրայելական լրատվամիջոցները` վկայակոչելով Դանիելային:

«Դա ճիշտ է: Մենք երջանիկ և հուզված ենք»,- ասել է երգչուհին:

Տարանտինոն առաջին անգամ Դանիելային հանդիպել է 2009 թվականին Իսրայելում, որտեղ ներկայացնում էր իր «Անփառունակ սրիկաները» ֆիլմը: