տուն Լուրեր Քվեախուցը կապահովի առանց կողմնակի վերահսկողության ընտրողների քվեարկությունը

Քվեախուցը կապահովի առանց կողմնակի վերահսկողության ընտրողների քվեարկությունը

144
0

54

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրական գործընթացի իրազեկման աշխատանքները դեռ շարունակվում են. «Կլինեն նոր ուղեցույցներ, նոր պաստառներ բոլոր տեղամասային կենտրոններում, որոնք նախատեսված կլինեն ընտրական գործընթացների մասնակիցների` վստահված անձանց, դիտորդների, թեկնածուների, կուսակցությունների, ԶԼՄ ներկայացուցիչների համար»:

Untitled

Մուկուչյանը նաև ներկայացրեց քվեատուփի նոր մշակված նմուշային տարբերակը. «Շատ էին խնդիրները` կապված արկղի տեղադրման վայրի հետ, թե որտեղ են գցվելու չօգտագործված քվեաթերթիկները: Դրանց համար նախատեսված է առանձին արկղ, որը լինելու է հենց քվեատուփի մեջ, և նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր ընտրող, մուտք գործելով քվեախուց և կատարելով իր քվեարկությունը, ավելորդ քվեաթերթիկները կարողանա գցել հենց քվեատուփում` բոլորից գաղտնի: Այս քվեախուցը լիարժեք ծավալով ապահովելու է ընտրողների կողմից առանց որևէ կողմնակի վերահսկողության կամ ազդեցության քվեարկության իրականացումը»:

Ինչպես ընդգծեց Մուկուչյանը, ընտրակարգի մասին վերջին հիշեցումը ընտրողների համար կլինի նաև քվեախցում. «Համապատասխան պաստառներ են լինելու նաև խցում, որոնք բացատրելու են քվեարկության կարգը»: