Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում սեպտեմբերի 30-ին տեղի է ուենցել Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնությ ան հետ կապի վարչությունից, հրավիրյալների թվում են եղել Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների, կառավարող «Ալ-Սաբահ» ընտանիքի ներկայացուցիչներ և անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ ևդիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ:Ընդունելության գլխավոր հյուրն է եղել Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հինդ Ալ-Սուբեյհը: Ընդունելությանն իրենց մասնակցությունն են բերել Քուվեյթի կրթության և բարձրագույն կրթության նախարար, դոկտոր Բադր Ալ-Իսան, Քուվեյթի մայրաքաղաքի` Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ-Մուհաննան և Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ, շեյխ Ֆաուազ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը:Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը խոսել է Հայաստան-Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակի և անկնկալվող ծրագրերի մասին, անդրադարձել Քուվեյթի հետ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կամրջման գործում:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայ արվեստի ժամանակակից և ավանդական ստեղծագործությունները պատկերող ցուցահանդե և Հայաստանի վերաբերյալ տեսաֆիլմ:
Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցներում և Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ: