տուն Լուրեր Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հետ է կանչվել

Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հետ է կանչվել

140
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սարմեն Բաղդասարյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»: