տուն Լուրեր Քուրդ պատգամավորը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման

Քուրդ պատգամավորը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման

111
0

871652

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ և պատգամավոր տկն Բեսիմե Քոնջան դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika» լրատվամիջոցը, Թուրքիայի Բաթմանի ծանր հանցանքների դատարանը նրան մեղադրել է «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու», ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածների հատկանիշներով:

Ավելի վաղ դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակներում Քոնջան ձերբակալվել էր 2016թ.  դեկտեմբերի 13-ին, սակայն 2017թ. մայիսին 3-ին ազատ էր արձակվել՝  երկրի սահմաններից դուրս չգալու պայմանանով:  Բայց որոշ ժամանակ անց դատարանը պատգամավորի նկատմամբ  արդեն կալանավորման որոշում էր կայացրել:  Այդ ժամանակ արդեն Քոնջան բերման էր ենթարկվել Բաթմանի օդանավակայանից:  Նա պատրաստվում էր մեկնել Սիիրթ նահանգ:

Աղբյուր` Ermenihaber.am