տուն Լուրեր Քուրդ քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային՝ սիրիական հարցի կարգավորմանը խոչընդոտելու համար

Քուրդ քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային՝ սիրիական հարցի կարգավորմանը խոչընդոտելու համար

95
0

1027023379

Քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ- PYD) Ֆրանսիայի ներկայացուցիչ Հալիթ Իսան Թուրքիային ուղղված մեղադրանքներ է հնչեցրել: Sputnik-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝  Իսան նշել է, որ Թուրքիան, Սաուդիան Արաբիան և Կատարը փորձում են խաթարել սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված հանդիպումներն ու խնդրի շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունները:

Անդրադառնալով Ժնևում տեղի ուենցած հանդիպումներին՝ Իսան մասնավորապես ասել է. «Երբ մեծ երկրները Սիրիայում խաղաղ քաղաքական լուծում ձեռք բերելու վերաբերյալ որևէ որոշում են ընդունում, ակտիվանում են դրան խորընդոտող տարածաշրջանային արմատական ուժերը: Խոսքը մասնավորապես Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի մասին է»:

ԺՄԿ ներկայացուցիչը ընդգծել է, որ Սիրիայում անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը կպաշտպանի այնտեղ ներկայացված բոլոր ժողովուրդների շահերը, այլ ոչ թե միայն այս կամ այն կրոնի կամ աղանդի ներկայացուցիչների շահերը:

«Մոզաիկան միմյանցից տարբեր տարրերի համատեղ գոյությունն է: Իսկ Թուրքիան նման բան չի ցանկանում: Թուրքիայի նախագահն իրեն համարում է «մուսուլման եղբայրների» խալիֆը: Ուշադրություն դարձրեք Եվրոպային ուղղված նրա վերջին հայտարարություններին», — ասել է Իսան:

Աղբյուր` Ermenihaber.am