Թուրքիայում քուրդ զինյալները պայթեցրել են ռազմական ավտոմեքենա` գրում է Hürriyet թերթը: Դեպքը տեղի է ունեցել Շիրնակ նահանգի Ուլուդերե գյուղում:
Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները պայթուցիկ սարք են տեղադրել ճանապարհին, որտեղով անցնելիս թուրքական ռազմական ավտոմեքենան պայթել է, ինչի հետևանքով զոհվել է 5 թուրք զինվոր, 8-ը` վիրավորվել:
Նշվում է, որ վիրավորների վիճակը ծանր է: Թուրքական զինված ուժերը սկսել են մասշտաբային գործողություններ: