տուն Լուրեր Քրտնաջան աշխատում էի, և ամեն ինչ լավ դասավորվեց. Մխիթարյան

Քրտնաջան աշխատում էի, և ամեն ինչ լավ դասավորվեց. Մխիթարյան

118
0

3BBB6A66C6474ED3B6549D10D6BAED53

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անգլիական ակումբում իր կարիերայի սկզբի մասին:

Մխիթարյանը ՄՅՈւ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2016 թվականի ամռանը, սակայն 2,5 ամիս Անգլիայում անցկացնելուց հետո ընդամենը մեկ անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ փոխարինման մտնելով.

«Մեր կյանքն առանց դժվարությունների ոչինչ չարժե: Յուրաքանչյուրն իր մեջ պետք է ուժ գտնի, որպեսզի հաղթահարի կյանքի դժվարությունները, և դա վերաբերում է նաև ինձ:

Բայց ինձ համար ՄՅՈւ-ում սկզբնական շրջանում այնքան էլ դժվար չէր, ես գիտեի, որ կարող եմ հաղթահարել ստեղծված իրավիճակը: Գիտեի, որ վաղ, թե ուշ ստանալու եմ իմ շանսը, ստացա և օգտագործեցի այն: Շատ էի սպասում իմ շանսին, քրտնաջան աշխատում էի, և ամեն ինչ լավ դասավորվեց»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 15 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: