տուն Լուրեր Քրգործ՝ մետրոպոլիտենի աշխատակցին վթարի ենթարկելու դեպքի առթիվ

Քրգործ՝ մետրոպոլիտենի աշխատակցին վթարի ենթարկելու դեպքի առթիվ

103
0

18718

Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» բաց հատվածում այսօր կեսգիշերն անց մետրոյի աշխատակցին վթարի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով (երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով), Aysor.am-ին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Մետրոպոլիտենի այդ տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։

Վերջինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր։