տուն Քաղաքական Միջազգային Քրդերը իսլամիստներին դուրս են մղել Քոբանիի որոշ շրջաններից

Քրդերը իսլամիստներին դուրս են մղել Քոբանիի որոշ շրջաններից

116
0

640x392_66447_202433

Քուրդ զինյալները, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, կարողացել են դուրս մղել գրոհայիններին սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքի մի շարք շրջաններից։ Այս մասին գրում է The Independent-ը։

Դիրտարկումներ իրականացնող կազմակերպության տվյալներով՝ գրոհայինները կրակ են բացել թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող Քոբանի քաղաքի մերձակայքի անցակետերից մեկի ուղղությամբ։ «Իհարկե նրանք այսօր երեկոյան կրկին կփորձեն հետ վերադարձնել դիրքերը։ Անցած գիշեր նրանք համալրում են ստացել, նոր նյութեր են բերել և համառություն են դրսևորում», — ասել է քուրդ զինյալների հրամանատարներից մեկը։

Վերջիններս շատ են կարևորում զենքի մատակարարումն իրենց համար, ինչպես նաև օդային հարվածները, որոնք իրականացնում է ամերիկյան օդուժը։