տուն Քաղաքական Միջազգային Քրդական ուժերը լուրջ հաջողությունների են հասել

Քրդական ուժերը լուրջ հաջողությունների են հասել

92
0

IRAQ-UNRESTՔրդական ուժերը վերահսկողություն են հաստատել Ռակկա քաղաքի հյուսիսում գտնվող ավելի քան տասը գյուղերի վրա:

Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետությունից» ազատագրված 11 գյուղերը գտնվում են Այն Այիսի գյուղաքաղաքի հյուսիս-արևելյան հատվածում: Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանո ւթյան սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Քրդական ուժերին ռազմական գործողություններում օժանդակել ն միջազգային դաշինքն՝ ԱՄՆ-ի գլխավությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել Ռակկա քաղաքի հյուսիսում գտնվող Այն Այիսա գյուղաքաղաքի վրա: Հունիսի 23-ին քրդական ուժերը Ռակկայի նահանգում իրականացրած ռազմական գործողոթյունների արդյունքում ազատագրել էին Այն Այիսա և Թել Աբյադ գյուղաքաղաքները:

Ահաբեկիչները  նաև լուրջ վնասներ էին կրել միջազգային դաշինքի ռմբակոծություններից: