«Իհարկե, արդյունքները մտահոգում են եւ ոչ բավարար են, բնականաբար: Իսկ խնդիրները բազմազան են, կոնկրետ չկա, մենք հիմա նաեւ, ես ինչպես նշել եմ, որ եթե ինչ-որ խնդիր մտահոգում է` մենք զբաղվում ենք, կապ չունի` ֆուտբոլ է, ծանրամարտ է»: Այսպես արձագանքեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության նիստից հետո` պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հայկական ֆուտբոլը, մեղմ ասած, գտնվում է վատ վիճակում: Ռոստոմյանի խոսքով` իրենք հրավիրելու են իրական մասնագետների հարցը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստան-Ռումինիա, ինչպես նաեւ Լեհաստան-Հայաստան հանդիպումներում ազգային հավաքականը պարտություն կրեց:
Մանրամասները՝ տեսանյութում: