տուն Լուրեր Քոլեջի 17-ամյա սանը դանակահարել է 16-ամյա տղային

Քոլեջի 17-ամյա սանը դանակահարել է 16-ամյա տղային

138
0

Հունիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ին, Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Քոլեջի 17-ամյա սովորողը դանակով հարվածել էր նրա որովայնին՝ պատճառելով վնասվածք:

17-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: