տուն Հասարակություն Իրավական Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

112
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Ալումյանը նշել է, որ գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը, իսկ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել։