տուն Լուրեր Քոչարյանի կալանավորումը վերացրած դատավորը Մարտի մեկի ցուցարարներին ամբոխ է անվանել

Քոչարյանի կալանավորումը վերացրած դատավորը Մարտի մեկի ցուցարարներին ամբոխ է անվանել

100
0

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վճռին, որոն նա փոխեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝  կալանավորումը վերացրեց:

Սասուն Խաչատրյանի կարծիքով  Ալեքսանդր Ազարյանը պետք է  ինքնաբացարկ հայտներ, քանի որ մարտի մեկի գործով կայացրել է 9-ը մեղադրական  դատավճիռ եւ այնպիսի ձեւակերպումներով, որոնցով մարդիկ դատապարտվել են: «Պարոն Ազարյանը 10 տարի առաջ դատավճիռներ է արձակել, որոնցում նա խաղաղ ցուցարարներին  համարում է ամբոխ, մասսայական անկարգությունների մասնակիցներ: Այսինքն՝ նա այդ համոզմունքի կրողն է, հետեւաբար նա պետք է ինքնաբացարկ հայտներ: Իսկ եթե չէր հայտնում ինքնաբացարկ, պարտավոր էր բարձրաձայնել այս փաստերը, որից հետո դատախազության  ներկայացուցիչները բացարկ կհայտնեին՝ ինքնաբացարկի միջնորդություն կանեին»,- ասաց դատավորը:

ՀՔԾ պետն ասաց, որ մարտի մեկի գործի մասին  դատավորն ունեցել է կանխակալ վերաբերմունք:

Սոնա Դավթյան