տուն Հասարակություն Իրավական Քոչարյանի հայցն ընդդեմ Մանուկյանի վարույթ է ընդունվել

Քոչարյանի հայցն ընդդեմ Մանուկյանի վարույթ է ընդունվել

292
0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի: Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը։

Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին: