տուն Հասարակություն Իրավական Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց

Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց

191
0

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին: Դատական նիստի ավարտին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, նշելով, որ մեղադրող կողմը ժամանակ է խնդրել:

Ալումյանը նաև կարևորել է այն հանգամանքը, որ այս անգամ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է մակագրվել էլեկտրոնային եղանակով, ինչը, ըստ փաստաբանի՝ միակ օբյեկտիվ տարբերակն է դատարանի կազմը որոշելու համար։

Անդրադառնալով դատական համակարգում տիրող իրավիճակին Ալումյանն ասաց. «Ես կարծում եմ՝ պարոն Արթուր Մկրտչյանն իր տեղն ապահովեց ապագա դատական համակարգում։ Հիմա ցանկացած դատավոր պատկերացնում է, որ եթե դեմ գնաց այսօրվա թրենդին, հստակ պատվերին, ապա, ամենայն հավանականությամբ, հաջորդ դատական համակարգում, անցումային փուլից հետո, այլևս դատավոր չի աշխատի»: