տուն Լուրեր Քոչարյանի գործը Վերաքննիչում քննող դատավորի ունեցվածքը

Քոչարյանի գործը Վերաքննիչում քննող դատավորի ունեցվածքը

235
0

Araratnews.amտեղեկացրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման դեմ բողոքը: Այն կքննի դատավոր Արմեն Դանիելյանը:

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից Araratnews.am-ը տեղեկանում է, որ դատավոր Արմեն Դանիելյանը 2018-ին հայտարարագրել է 12,800,000 դրամ եւ 22,000 դոլար:

Պաշտոնյայի եկամտի աղբյուրը 2018-ին եղել է աշխատանքի վարձատրությունը, որից ստացել է 8,736,613 դրամ:

Դատավորի կինը՝ Սառա Մարգարյանը, հայտարարագրել է 8,000,000 դրամ եւ 33,000 դոլար: Եկամտի աղբյուրը  2018-ին եղել է աշխատանքի վարձատրությունը, որից ստացել է 4,046,179 դրամ: