տուն Հասարակություն Իրավական Քոչարյանը հերթական բողոքն է ուղարկելու ՄԻԵԴ

Քոչարյանը հերթական բողոքն է ուղարկելու ՄԻԵԴ

229
0

Բողոքարկելու ենք և հերթական բողոքն ենք ուղարկելու Եվրոպական դատարան. այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո հայտարարեց  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Այս գործով մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, անգամ այսպիսի որոշումները։ Այն գնահատում եմ բացասական։ Այս որոշումը քաղաքական բնույթի որոշում է։ Այս որոշման մեջ իրավաբանությունը հավասար է զրոյի»,- նշեց Ալումյանը

Ալումյանի խոսքով՝ Քոչարյանի գործով գրավը անթույլատրելի է ճանաչվել:

«Դատական պրոցեսն ամբողջությամբ ընթանում էր հավասարության սկզբունքով, բայց որոշումը կայացվեց, որը իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։  Պարտադիր բողոքարկելու ենք, և հերթական բողոքն է գնալու Եվրոպական դատարան և Վճռաբեկ դատարան։- նշեց փաստաբանը՝ հավելելով,- Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և ՄԻԵԴ-ի բողոքում ներառելու ենք այդ կետը»։