Քոբուլեթում (Աջարիա) փրկարարները 12-ամյա տղայի մարմին են հայտնաբերել, ով 3 օր շարունակ որոնվում էր. հաղորդում է Rustavi2 հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ տղան Քոբուլեթում էր գտնվում մոր հետ: Ականատեսների խոսքով՝ դեռահասին ալիքն է տարել:
Արտակարգ իրավիճակների կառավարման հարցերով գործակալության աշխատակիցները միայն սեպտեմբերի 1-ին Ուռեկիում և Փոթիում 12 մարդու են փրկել: Փրկվածների թվում եղել է 7 օտարերկրացի: