տուն Լուրեր Քննչական կոմիտեին հատկացվեց 1 միլիարդ 80 միլիոն դրամ

Քննչական կոմիտեին հատկացվեց 1 միլիարդ 80 միլիոն դրամ

88
0

axvan

Այսօր ՀՀ Կառավարության նիստին որշում կայացվեց Հատուկ քննչական կոմիտեին հատկացնել 1 միլիարդ 80 միլիոն դրամ՝ 2014-ի ընթացքում կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու համար:

«Գումարն անհրաժեշտ է Քննչական կոմիտեի և դեպարտամենտի բնականոն գործունեությունը կազմակերպելու, անցագրային հատուկ ռեժիմն ապահովելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի խորհրդանիշով անձը հաստատող մետաղյա քարտեր և վկայականներ ձեռք բերելու համար»,-ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: 

Նշենք, որ այսօր Կառավարության մեկ այլ որոշումով կառավարության պահուստային ֆոնդից 5 միլիոն դրամ հատկացվեց կրկին Քննչական կոմիտեին: