ԵՄ-ն մտադիր է ընդլայնել իր սահմանները, և արդեն 2025-ին կառույցին կարող են միանալ Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան և Կոսովոն. գրում է բրիտանական Express թերթը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի մշակած նոր նախագծին:
Ըստ աղբյուրի՝ ԵՄ-ը նաև չի հրաժարվել «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների հետագա ինտեգրման հույսերից:
«ԵՄ-ն հույս է հայտնել, որ իր «արևելաեվրոպական գործընկերները», այդ թվում՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, կկարողանան միանալ դաշինքին: ԵՄ-ը քննարկում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի անդամակցության հարցը»,- գրում է բրիտանական հրատարակությունը: