տուն Լուրեր Քննարկվել են ՌԴ հետ միգրացիային առնչվող հարցեր

Քննարկվել են ՌԴ հետ միգրացիային առնչվող հարցեր

115
0

Armen-EricyanՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Տրիշկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սա Լ. Տրիշկինի ա ռաջին այցն էր ՏԿԱԻՆ:

Հուլիսի 7-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության հարցերն ու սպասվող ծրագրերը: Նախարար Երիցյանը հատուկ ուշադրություն է դարձրել ՌԴ մուտքի խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիների հարցին՝ հատկապես ՌԴ-ում բնակվող այն 173000 ՀՀ քաղաքացիներին, ովքեր, գտնվելով ՌԴ տարածքում, դժվարանում են լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ հետո ՌԴ վերադառնալու խնդիր են ունենալու:
Քննարկվել են նաև ՀՀ-ում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության և համապատասխանաբար ՌԴ-ում ՏԿԱԻՆ ներկ այացուցչության իրավական կարգավիճակի հարցերը:

Նախարար Արմեն Երիցյանն ու Լեոնիդ Տրիշկինը պայմանավորվել են համատեղ քայլեր և լուծումներ մշակել քննարկված հարցերի շուրջ: