տուն Լուրեր Քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հարցեր

94
0

13064_am_1

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետին են ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման և այդ նպատակով կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները և հիմնական եզրահանգումները:

Կառավարության ղեկավարը, ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները, հանձնարարել է շարունակել աշխատանքները ընդերքի ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի շուրջ: