տուն Լուրեր Քննարկվել է ապրանքների միասնական մակնշման համաձայնագիրը

Քննարկվել է ապրանքների միասնական մակնշման համաձայնագիրը

122
0

83200_b

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օրերս քննարկվել է ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների միասնական մակնշում ունենալու վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:

Դրանով պետք է նույնականացվեն ԵԱՏՄ տարածքում շրջանառվող մի շարք ապրանքատեսակների մակնշումներ: Թե կոնկրետ որ ապրանքներին է վերաբերելու համաձայնագիրը, հստակեցված չէ:

Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ չեն ներառվելու ԵԱՏՄ սահմաններից դուրս արտահանման նպատակով մաքսային հսկողության տակ պահվող ապրանքները, ինչպես նաև՝ օտարերկյա հումանիտար և միջազգային տեխնիկական օգնությունների շրջանակներում ուղարկվող ապրանքները:

Համաձայնագրի նպատակն է՝ որոշել մակնշման համար անհրաժեշտ միասնական սկզբունքներն ու մեխանիզմները: Բացի ապրանքների՝ նույնականացված միասնական մեթոդներով մակնշումից, ստեղծվելու է նաև միասնական գրանցամատյան, որտեղ ներառվելու է դրանց մասին ողջ տեղեկությունը:

Միասնական մակնշման վերաբերյալ համաձայնագիրն ընդունվելու է հանձնաժողովի կողմից մինչև 2017թ-ի վերջ:

ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները նաև սահմանելու են նույնականացման միջոցների հաշվառման կարգը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում ձևավորվելու են գրանցամատյաններ և սահմանվելու են պահանջներ այն պահեստների նկատմամբ, որտեղ պահվելու են մակնշման ենթակա ապրանքները:

Հստակեցվելու է նաև, թե արտադրողները ինչպիսի տեղեկություններ և ինչ ժամանակահատվածում պետք է տրամադրեն համապատասխան հանձնաժողովին, որպեսզի իրականացվի իրենց ապրանքի նույնականացված մակնշումը: