տուն Լուրեր Քննարկում Արդարադատության նախարարությունում՝ Շվեդիայի դեսպանի հետ

Քննարկում Արդարադատության նախարարությունում՝ Շվեդիայի դեսպանի հետ

112
0

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարաության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարար Հարությունյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցությունը հատկապես ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում և ընդգծել, որ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպան Մարտինա Քուիկը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հետաքրքրվել համագործակցության հնարավոր ծրագրերով ու Նախարարության առաջնահերթություններով:

Դեսպանի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն անդրադարձել է պրոբացիոն ծառայության կարողություններին, անչափահասների արդարադատությանն ու ՔԿՀ-ներում առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել Շվեդիայի կողմից տարածաշրջանում իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված հնարավորությունները: