Քննարկել ենք ամբողջ հայությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ինձ համար՝ որպես կառավարության անդամի շատ կարևոր էր այս հանդիպումը, քանի որ սա երկխոսություն է, որտեղ համեմատում ենք մոտեցումները։ Փորձում ենք տեսնել, թե ինչին պետք է առավել ուշադրություն դարձնել։ Ես բարձր եմ գնահատում նման ձևաչափով հանդիպումները»,- նշեց նախարարը։