տուն Լուրեր Քլունին վաճառում է տեկիլայի իր ապրանքանիշը

Քլունին վաճառում է տեկիլայի իր ապրանքանիշը

169
0

truck-image

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին իր գործընկերների հետ վաճառել է Casamigos տեկիլայի ապրանքանիշը. գնորդը Diageo ընկերությունն է, որը զբաղվում է ոգելից խմիչքների արտադրությամբ: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Գործարքը գնահատվել է 1 մլրդ դոլար: Ընկերությունը 700 մլն դոլարը կվճարի գործարքի ավարտից հետո, իսկ 300 միլիոնը` 10 տարվա ընթացքում:

Քլունին Casamigos ապրանքանիշը ստեղծել է Սինդի Քրոուֆորդի ամուսնու՝ Ռենդոմ Ջերբերի և Մայք Մելդմանի հետ: