տուն Լուրեր Քլոի Քարդաշյանը «տժժացել» է հայկական երաժշտության տակ իր երկրպագուի ավարտական երեկոյին (տեսանյութ)

Քլոի Քարդաշյանը «տժժացել» է հայկական երաժշտության տակ իր երկրպագուի ավարտական երեկոյին (տեսանյութ)

129
0

Քարդաշյան քույրերից կրտսերը՝ Քլոի Քարդաշյանը, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքից իր հայ երկրպագուին անմոռանալի նվեր է արել։

Ռիալիթի շոուի աստղը որոշել է ուղեկցել Թվիթերում «Kardashian-Jenner»-ի երկրպագուների էջի ստեղծող Նարբեին՝ դպրոցի ավարտական երեկոյին։

Հայ երիտասարդի հետ միասին Քլոեն եկել է հայաբնակ Գլենդեյլի Հերբերտ Հուվերի անվան դպրոց՝ զարմացնելով բոլոր դպրոցականներին։

Երեկոյի ընթացքում նա լավ «տժժացել» է հայկական երաժշտության տակ, իսկ ավելի ուշ, բոլորի հետ միասին, լիմուզինով շրջել փողոցներով։