ԱՄՆ-ի նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը կրկին մեղադրել է Ռուսաստանին հաքերային հարձակումների մեջ, ինչպես նաև ամերիկացիների դեմ լրտեսության մեջ: Այս մասին հայտնում է The Guardian-ը
«Ռուսաստանի կառավարությունը զբաղվում է ամերիկացիների դեմ լրտեսությամբ: Նրանք կոտրել են ամերիկյան կայքեր, անհատների բանկային հաշիվներ: Հետո նրանք այդ տեղեկատվությունը հանձնել են Wikileaks-ին, որպեսզի վերջինս էլ հրապարակի դրանք համացանցում: Այդ ամենն արվել է ՌԴ կառավարության, անձամբ Վլադիմիր Պուտինի հրամանով»,- ասել է Քլինթոնը հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ եզրափակիչ հեռուստաբանավեճի ժամանակ: