ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է, որ պարտությունից հետո Քլինթոնը երեկոյան ելույթով հանդես չի գա. հայտնում է Hollywood Life-ը:
Ավելի վաղ թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ Քլինթոնն այս երեկո ելույթ կունենա պարտությունից հետո առաջին անգամ:
Պոդեստայի այդ ելույթից հետո շտաբի ներկայացուցիչները չեն կարողացել արցունքները զսպել:
«Բոլորը պետք է տուն գնան, մի փոքր քնեն, հանգստանան, քանի որ ելույթներ այսօր այլևս չեն հնչելու: Քլինթոնն այս երեկոյան ելույթ չի ունենա»,- հայտարարել է Պոդեստան:
https://www.youtube.com/watch?v=9BV4_zgRTUo