ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ:
Այս և քրեակատարողական հիմնարկներում առողջության իրավունքին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացված են Պաշտպանի՝ «Քրեակատարողական հիմնարկներումազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովմանվերաբերյալ» արտահերթ զեկույցում:
Ներկայացված են բժշկական անձնակազմի կադրային համալրվածության ևպատշաճ որակավորման, ինստիտուցիոնալ անկախության հարցերը: Զեկույցն արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված` կալանավորվածանձանց և դատապարտյալների բողոքների ուսումնասիրության արդյունքները, Պաշտպանիկայացրած` մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասինորոշումները, դրանցում ձևավորված իրավական չափանիշները:
Միջազգային իրավաբանության, մեր երկրի ներպետական օրենսդրության և պրակտիկայում արձանագրված խնդիրների համադրված վերլուծության հիման վրա զեկույցում ներկայացված են ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի բարելավմանն ուղղված առաջարկներ:
Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։