տուն Քաղաքական Միջազգային Քիշնևում ցուցարարները վրաններ են խփել

Քիշնևում ցուցարարները վրաններ են խփել

145
0

Protest in Moldova

Ինչպես հաղորդում է Interfaks-ը` Մոլդովայում ձախ-կենտրոնամետ ընդդիմադիրները Քիշնևի կենտրոնական փողոցներից մեկում վրաններ են խփել:

Մասնավորապես` գիշերվա ընթացքում Մոլդովայի Սոցիալիստական կուսակցության, ինչպես նաև «Մեր կուսակցության» հետևորդները ավելի քան հարյուր վրան են տեղադրել երկրի խորհրդարանի և նախագահական նստավայրի առջև:

Վրանային քաղաքը շրջափակվել է ոստիկանների կողմից, որոնք, սակայն, չեն խոչընդոտել այդ գործընթացին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց ընդդիմությունը չեղյալ էր հայտարարել հոկտեմբերի 4-ին Քիշնևում ծրագրված ցույցը այլ ցուցարարների հետ բախումից խուսափելու համար:

Մոլդովացի ցուցարարները նախագահին յոթ օր են տվել հրաժարական ներկայացնելու համար: