տուն Լուրեր Քեզ մի հատ թուղթ եմ տալու. Գագիկ Մելիքյան

Քեզ մի հատ թուղթ եմ տալու. Գագիկ Մելիքյան

131
0

mell

ՀՀ ԱԺ ֆինանսատնտեսական հարցրերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, որին քննարկվում է պետական բյուջեի նախորդ տարվա կատարողականը,  ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Ի դեպ Գրիգորյանին Արամյանին հարց ուղղելու մասին հրահանգ տվել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

ԱԺ-ում մինչ հանձնաժողովի նիստի մեկնարկը Մելիքյանը Գրիգորյանին դիմելով  նշեց. «Քեզ մի հատ թուղթ եմ տալու»: Ըստ երեւույթին թղթի վրա հարցերն էին, որոնք Գրիգորյանը պետք է ուղղեր Վարդան Արամյանին:  ՀՀԿ խմբակցության քարտուղարի տված թուղթը ձեռքին Ռաֆիկ Գրիգորյանը ձեռքին  մտավ նիստերի դահլիճ եւ իր «առաքելությունը» կատարեց: