The Daily Mail-ը ներկայացրել է բացառիկ լուսանկարներ, որոնցում ամերիկացի օսկարակիր դերասան Քևին Սփեյսին հանրային զբոսայգում մերսում է երիտասարդ մոդելի և զվարճանում նրա հետ:
Լուսանկարներն արվել են մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ, որում Սփեյսին արժանացել էր «Լավագույն դերասան» մրցանակին՝ «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմի համար:
Ինտիմ լուսանկարներում 41-ամյա դերասանը մերսում է 21-ամյա մոդելին, գրկում նրան, գուրգուրում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ դերասան Քևին Սփեյսին իր թվիթերյան էջում խոստովանել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին. նման գրառման պատճառ էր դարձել մի շարք սեռական ոտնձգությունների մեղադրանքները, որոնց մասին հայտնել էր դերասան Էնթոնի Ռեփը: