տուն Լուրեր Քերոլին Ռաֆայելյանը՝ Forbes-ի շապիկին (լուսանկար)

Քերոլին Ռաֆայելյանը՝ Forbes-ի շապիկին (լուսանկար)

196
0

DAB2R-MUAAAUr4M

Alex&Ani ոսկերչական ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Քերոլին Ռաֆայելյանը տարեկան վաստակում է 10 մլն դոլար՝ 33 դոլարով թևնոցներ վաճառելով. գրում է հեղինակավոր Forbes ամսագիրը, հայտնելով, որ հունիս ամսին ամսագրի շապիկը կզարդարի հենց Քերոլին Ռաֆայելյանի նկարը:

«Alex&Ani ոսկերչական ապրանքանիշի եկամտի 80%-ը կազմում են բացառիկ թևնոցները, որոնց դիզայնը մշակել է Ռաֆայելյանը: 50-ամյա հայուհուն է պատկանում ապրանքանիշի 80% բաժնեմասը, որը գնահատվում է առնվազն 1,2 մլն դոլար»,- ասվում է ամսագրում հրապարակված հոդվածում:

Forbes-ը նաև հայտնում է, որ մինչև 2020-ն ապրանքանիշն ավելի մեծ պահանջարկ կունենա և կդառնա հայտնի Pandora-ի մրցակիցը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամերիկահայ գործարար Քերոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենակարող մայրերի» ցուցակում:

DAB2R-MUAA