ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա է ժամանել իր կիթառով, հաղորդում է RIA Novosti-ն:
Սկզբից շատերը կարծել են, որ սա ծննդյան առթիվ նվեր է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, սակայն հետագայում այս վարկածը հերքվել է:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ դա Քերիի անձնական կիթառն է, որը նա իր հետ է վերցնում ճանապարհորդությունների ժամանակ: