տուն Քաղաքական Միջազգային Քերին և Լավրովը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Քերին և Լավրովը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

115
0

Lavrov-Kerry-Geneva-Sept-2013-PRESS-TV

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երեկ Հռոմում բանակցություններ են անցկացրել, որոնց ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։

Քննարկման ժամանակ Լավրովը նշել է, որ իրենց համագործակցությունը հնարավոր է իրավահավասարության և կողմերի շահերը հարգելու պայմաններում։ Թե՛ ամերիկյան և թե՛ ռուսաստանյան պատվիրակությունները կողմ են արտահայտվել Մինսկի ձևաչափի պահպանմանն ու բանակցությունների շարունակմանը։

Լավրովն ու Քերին նաև քննարկել են սիրիական ճգնաժամը, արաբաիսրայելյան հակամարտության կարգավորումը, իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։