տուն Լուրեր Քերին առաջընթաց է նկատում ԻՊ-ի դեմ պայքարում

Քերին առաջընթաց է նկատում ԻՊ-ի դեմ պայքարում

135
0

jon-qeriԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Միջազգային կոալիցիան հաջողություններ Է արձանագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում:

«Մենք, անտարակույս, պատերազմ ենք վարում ԻՊ-ի դեմ: Առկա Է իրական առաջընթաց»,-ասել Է պետքարտուղարը՝ ապրիլի 5-ին ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքի առավոտյան ծրագրի եթերում:

«Փաստն այն Է, որ ԻՊ-ն եւ ԴԱԻՇ-ը, ինչպես նրան անվանում են արաբական աշխարհում, տարածքներ Է կորցրել, եւ անցյալ մայիսից նրան չի հաջողվել նոր տարածքներ գրավել»,-հավելել Է Քերին:

«Մեզ հայտնի Է դարձել, որ նրանք կրճատել են վճարումներն իրենց զինյալներին՝ ամենաբարձր, միջին ու ցածր մակարդակով»,-հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: