տուն Լուրեր Քենեդիի սպանության գործով 700 փաստաթուղթ է հրապարակվել

Քենեդիի սպանության գործով 700 փաստաթուղթ է հրապարակվել

92
0

new-jfk-assassination-nypost

ԱՄՆ-ում նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանության գործով շուրջ 700 փաստաթուղթ է հրապարակվել. հաղորդում է Ria.ru-ն:

Փաստաթղթերի ճնշող մասը վերաբերում է ԿՀՎ-ին. խոսքը Պենտագոնի, արդարադատության նախարարության ու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովի փաստաթղթերի մասին է։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել՝ խոստանալով գաղտնազերծել երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստաթղթերը: