տուն Քաղաքական Միջազգային Քեմերոնը շոտլանդացիներին խնդրել է չմասնատել Մեծ Բրիտանիան

Քեմերոնը շոտլանդացիներին խնդրել է չմասնատել Մեծ Բրիտանիան

110
0

david-cameron-dementia-ca-447414

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խնդրել է շոտլանդացիներին մաս-մաս չանել Միացյալ թագավորությունը և դեմ քվեարկել անկախության հանրաքվեի ժամանակ, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Քեմերոնը Մեծ Բրիտանիան յուրահատուկ երկիր է անվանել և զգուշացրել, որ նրա ապագան հարցականի տակ է։ «Մեր միությունը թանկ է։ Մի մասնատեք այն», — գրել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Շոտլանդիան և Միացյալ թագավորությունն ունեցել են լավ միասնական անցյալ, երբ արգելվել է ստրկատիրությունը, պայքար է մղվել ֆաշիզմի դեմ և այլն։

Նա գովել է Մեծ Բրիտանիայի առողջապահության, սոցիալական այլ համակարգերը, որոնք աշխարհում «նախանձ» են առաջացնում։ «Թող ոչ ոք Շոտլանդիայում չկասկածի՝ մենք անչափ ցանկանում ենք, որպեսզի դուք մնաք։ Մենք չենք ցանկանում, որպեսզի ժողովուրդների այս ընտանիքը մաս-մաս անեն», — ասել է Քեմերոնը։

Նշենք, որ ներկայում Շոտլանդիայի անկախության և ընդդիմախոսների թիվը հավասար է։ Ամեն ինչ կարող է որոշել տոկոսի մեկ տասներորդ մասը։