տուն Լուրեր Քառյակի նիստը մեկնարկեց

Քառյակի նիստը մեկնարկեց

92
0

qaryak

Քիչ առաջ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության աշխատասենյակում մեկնարկեց քառյակի հանդիպումը: Թե ինչ օրակարգային հարցեր են քննարկելու 4 քաղաքական ուժերը, դեռևս պարզ չէ: Պատգամավորները լրագրողներին ասացին, որ ավարտելուց հետո կներկայացնեն քննարկած հարցերը:

Նշենք, որ այսօր քառյակն՝ ըստ  նախնական պայմանավորվածության, հայտարարելու է, թե երբ է լինելու Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքը:  Այս մասին հայտնել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քառյակի նախորդ նիստի ժամանակ: