Երեկ՝ հունվարի 17-ին երեկոյան մահացու ելքով վթար է տեղի ունեցել Արցախի Քարվաճառի շրջանում։ Տեղի զորամասի երեք սպաներ վթարի են ենթարկվել «Նիսսան» մակնիշի մեքենայով։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am—ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ըստ Արցախից ստացված պաշտոնական տեղեկությունների, մեքենան Քարվաճառի ոլորաններից մեկում գլորվել է ձորը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ «Առաջին հեռուստաբլոգի»