տուն Լուրեր Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է

110
0

պայթեցում

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ — Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար նախատեսված պայթյունն առավոտյան տեխնիկական պատճառներով հետաձգվել էր:

Ժայռաբեկորի պայթեցումն  իրականացվել է ժամը 16:40-ին: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Ժամը 17:30-ից այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկության համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝  շուրջօրյա գործող հետեւյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11։