Քարոզարշավի ժամանակ մենք չենք փորձել մարդկանց սիրաշահել` ձայն տանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և հավելեց, որ այնուամենայնիվ իրենց քարոզարշավները բազմամարդ են եղել:
«Առավելագույնս փորձեցինք հանրապետության ամբողջ տարածքով քարոզչություն իրականացնել: Տասնյակ տեղերում շատ բազմամարդ հավաքներ էին տեղի ունենում: Կարծում եմ՝ մեր քաղաքական օրակարգը, մեր պետականության առանցքային օրակարգային բոլոր հարցերը ներառված են մեր նախընտրական ծրագրում»,- ընդգծեց Վարդանյանը և հավելեց, որ ամենակարևոր բաներից մեկն էլ նախընտրական քարոզարշավում իրենց պաստառներն ու կարգախոսներն էին, որոնք որակապես և ճաշակով տարբերվում էին մյուս քաղաքական ուժերի ունեցածներից:
Մանրամասները՝ տեսանյութում: