տուն Արցախ Քառօրյա պատերազմը ցույց տվեց` մեր գլխավոր խնդիրը ռազմական դաշտում է

Քառօրյա պատերազմը ցույց տվեց` մեր գլխավոր խնդիրը ռազմական դաշտում է

94
0

zinvor

Ապրիլյալ քառօրյա պատերազմը ցույց տվեց` մեր գլխավոր խնդիրը ոչ թե դիվանագիտական դաշտում է, այլեւ ռազմական. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Այո´, մենք ունենք շատ մարտունակ զինված ուժեր, ունենք լուրջ ձեռքբերումներ, բայց յուրաքանչյուր բանակ յուրաքանչյուր երկրի դեպքում նոր ռազմական գործողությունները, նոր զինատեսակների ձեռբերմումը, նոր ռազմական գործողություններ վարելու մեթոդները միշտ պրոբլեմներ են ստեղծում: Քառօրյա պատերազմը «դրական» էր գուցե այն առումով, որ լինելով կարճաժամկետ` մի կողմից սթափեցրեց, մյուս կողմից էլ ցույց տվեց այն խնդիրները, որոնք կան եւ Հայաստանի զինված ուժերում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական առումով, կառվարման մեխանիզմներով»,- պատասխանելով Araratnews.am-ին հարցին` ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով` քառօրյա պատերազմը «լավ դաս էր», որից հայկական կողմը պետք է համապատասխան հետևություններ անի. «Ես համոզված եմ՝ հայկական կողմն ավելի շատ եւ ավելի օգտակար հետևություններ կանի, քան Ադրբեջանում: Իրենց (Ադրբեջան) 25 տարվա բարդույթը թույլ չի տալիս նկատել, որ շատ կորուստներ են ունեցել` թե նյութական, թե մարդկային»:

Մեր հարցին` այսինքն` տասնյակ զոհեր ունենալու գնով պետք  է դասեր քաղե՞ն, այլ տարբերակներ չկայի՞ն, քաղաքագետը պատասխանեց. «Յուրաքանչյուր երկրի դեպքում` լինի ԱՄՆ-ն`Իրաքի պատերազմի սկզբին, Ռուսաստանը` Սիրայում կամ այլ երկիր, միշտ ռազմական գործողությունների փուլում երևում են այն խնդիրները, որոնք խաղաղ պայմաններում չեն նկատվում: Այն, որ Ադրբեջանն ունի ԱԹՍ-ներ, ժամանակակից հրթիռներ եւ այլն, դա ակնհայտ էր մինչև ռազմական գործողություններ սկսելը, բայց մինչև Ադրբեջանը դրանք չօգտագործեց՝ այդ խնդիրն այդքան հստակ չէր: Բացի դա, մինչեւ այս ռազմական գործողությունները Հայաստանի փորձագետները չափազանցում էին ուղղաթիռների քանակն ու նշանակությունն այն դեպքում, երբ առաջին ժամերի ընթացքում, (նկատի ունի ապրիլի 2-ի առավոտյան Ադրբեջանի ձեռնարկած հարձակումը) կորցնելով 2-3 ուղղաթիռ` հակառակորդն ընդհանրապես այդ լծակները կորցրեց»:

Կան խնդիրներ, որոնք կերևան միայն պատերազմի ժամանակ, պնդեց  քաղաքագետը: