տուն Լուրեր Քարդաշյանների երակներով, բացի հայկականից, հոսում է նաեւ շոտլանդական արյուն. գիտնականներ

Քարդաշյանների երակներով, բացի հայկականից, հոսում է նաեւ շոտլանդական արյուն. գիտնականներ

176
0

Բրիտանական Daily Record հրատարակությունը հոդված է հրապարակել՝ նվիրված Քարդաշյան քույրերի շոտլանդական արմատներին։

Հրապարակման համաձայն՝ Քիմի եւ իր քույրերի երակներով, բացի հայկականից, հոսում է նաեւ շոտլանդական թագավորական արյուն։

«Քարդաշյանների ընտանիքը մորական գծով առաջացել է շոտլանդական ամենահինավուրց՝ ՄաքԳրեգորների կլանից։ Դրան են պատկանել Ռոբ Ռոյը, որին հաճախ անվանում են «շոտլանդական Ռոբին Հուդ»։

Իսկ եթե ավելի խոր ուսումնասիրենք, ապա կարող է կապ  գտնենք նաեւ Քեննեթ Առաջինի՝ Շոտլանդիայի առաջին թագավորի հետ»,- մեջբերում է բրիտանացի լրագրող-հետազոտող Քրեյգ Ուիլյամսին Daily Record-ը։

Նրա խոսքով՝ Քարդաշյաններից ավագը՝ Քիմը, կարող էր հավակնել շոտլանդական գահին։

SEI_71581980

 Քեննեթ Առաջին