տուն Լուրեր Քանի դեռ Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի հետ է, նրա համար սարսափելի չեն հակառակորդները

Քանի դեռ Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի հետ է, նրա համար սարսափելի չեն հակառակորդները

110
0

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական հրատարակությունը հրապարակել է հոդված հետհեղափոխական Հայաստանի և երկրում տեղի ունեցող իրադարձությունների  վերաբերյալ:

Հոդվածի հեղինակ Ալեքսանդր Գրիշինը, մասնավորապես, գրել  է, որ գործող վարչապետին առայժմ հաջողվում է մնալ «հանդիսատեսի  համակրանքի» ալիքին, չնայած  վարկանիշի որոշ անկմանը:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում միակ խոշոր քաղաքական գործիչն է, որը  կարող է ժողովրդին փողոց հանել, ինչի վկայությունը վերջերս դատարանների  արգելափակումն էր:

«Քանի  դեռ նրա կոչերին արձագանքում են, նրա համար սարսափելի չեն ո՛չ կլանները, ո՛չ նույնիսկ արտաքին հակառակորդները: Հենց որ մարդիկ  փոխադարձորեն չպատասխանեն Նիկոլ Վովաևիչի կոչերին, այստեղ նրա ուժը կմարի»,- գրում է հոդվածագիրը:

Հեղինակը  նաև պատմել է ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ նոր իշխանությունների  մոտեցման, Արևմուտքի և Ռուսաստանի հետ փոխգործակցության մասին, նշելով, որ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ գործընկերությունից և միտված է հարաբերությունների հետագա խորացմանը: