տուն Լուրեր Քանի՞սն են կրճատվելու կառավարությունում եւ ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը. քննարկում՝...

Քանի՞սն են կրճատվելու կառավարությունում եւ ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը. քննարկում՝ ԱԺ-ում

69
0

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ լինելու է 12 նախարարություն, եւ լինելու են կրճատումներ: Նախարարն ասաց, որ կրճատված աշխատակիցները 6 ամիս կմնան քաղծառայության ռեզերվում:

Իսկ ի՞նչ է լինելու հետագայում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը այս հարցը տվեց եւ հիշեցրեց՝ մի քանի երկրներում  մասնավոր սեկտորին խրախուսելով լուծել են այդ աշխատակիցների աշխատանքի հարցը: Ֆինանսների նախարարն ասաց, որ պետք է մտահոգվել ընդհանրապես  բոլոր գործազուրկներով:  Հետևաբար, առանձնացնել այդ մի քանի հարյուրին, որոնք բավարար արդյունք չեն տվել, արդյունավետ չէ: «Ինչ վերաբերում է հարկային գործիքը կիրառելուն, ապա մենք հաճախ ենք դիմում այդ գործիքին, հետևաբար պետք է զգույշ լինել: Միշտ չէ, որ այդ  հիմնավոր է լինում»,- ասաց նախարարը:

Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ  հստակ չէ՝ քանի աշխատակից է կրճատվելու, ովքե՞ր են նրանք, որ հիմնադրամներն ու ՊՈԱԿ-ներն են կրճատվելու, ինչքա՞ն ֆինանսական միջոցներ են տնտեսվելու:

Մարուքյանը հիշեցրեց Ջանջուղազյանին, որ նա աշխատել է հեղափոխությունից առաջ, հետևաբար ինչո՞ւ այս հարցի մասին չեն խոսել այդ ժամանակ:  «Կամ ի՞նչ է նշանակում՝ հավելյալ արժեք չստեղծող քաղաքացի: Կամ ո՞վ է ասել, որ դուք՝ որպես նախարար, օրինակ, հավելյալ արժեք եք ստեղծում»,- ասաց Մարուքյանը:

Ֆինանսների նախարար Ջանջուղազյանն էլ ասաց՝ նախարարին միշտ կարելի է ասել նման բան, որ հանկարծ զգոնությունը չկորցնի:

Անդրադառնալով իր անցալին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ երբ է եղել գլխավոր գանձապետ, աշխատակիցների 70 %-ը կրճատվել է, որակն էլ չի տուժել:

Մարուքյանն էլ ասաց, որ իրենց հարցերը բխում են քաղաքացիների շահերից: