տուն Լուրեր Քանի՞ ժամ բացակայելու դեպքում դասադուլավոր ուսանողներին կհեռացնեն ԵՊՀ-ից

Քանի՞ ժամ բացակայելու դեպքում դասադուլավոր ուսանողներին կհեռացնեն ԵՊՀ-ից

164
0

©_Yerevan_State_University-660x330

Ինչպես արդեն գրել էինք, դասադուլին մասնակից բոլոր ուսանողներին բացակաները նշանակվում են: Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն Araratnews.am-ի հետ զրույցում նշել էր, թե ինչո՞ւ պետք է բացառություն անի դասադուլավորներին, որոնք բացակայում են դասադուլների պատճառով:

Իսկ այս օրերին ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում բացակայությունների թիվը բավականին աճել է:  ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Մի շարք ֆակուլտետներում, իհարկե, բացակայությունների թիվն աճել է: Հատկապես բնագիտական թևում` ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում բացակաների թիվը զգալի է, իսկ մյուս ֆակերում` սովորականի պես»:

Կարեն Գրիգորյանը նաև հավելեց, որ 60 ժամ բացակայության դեպքում ուսանողները դեկանի կողմից նկատողություն կստանան, 90 ժամ բացակայության դեպքում` ռեկտորի կողմից, իսկ 120 ժամ բացակայության դեպքում կհեռացվեն: Իսկ յուրաքանչյուր դասաժամը 90 րոպե է:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ